Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե նայենք նրանց դիմագծերին, կտեսնենք, որ այնտեղ՝ Բաքվի բանտերում, իհարկե, խոշտանգումներ են։ Հիմա այդ խոշտանգումների դեմ ինչ ճանապարհ կա որպեսզի դրա դեմն առնենք. իհարկե՝ միջազգային հանրության որոշակի արձագանք:
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: Մենք ունեցել են ընկերներ, որոնք եղել են Բաքվի բերդում, բայց այն ժամանակ Սովետական Միություն կար, նրանք ինչ-որ չափով պաշտպանված էին։ Սամվել Բաբայանը, Մանվել Գրիգորյանը, Նազիկ Գրիգորյանը։ Կոնկրետ Սամվել Բաբայանը փոխանակվել է ադրբեջանցի պաշտոնյայի հետ։ Հիմա պարոն Աբազյանը պետք է հասնի նրան, որ փոխանակման մեջ ներառվի ոչ միայն զոհվածների, անհետ կորածների խնդիրը, այլև ողջերի խնդիրը պետք է ինչ-որ կերպ լուծում ստանա։
Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Ամերիկյան ֆիլմեր եք նայում, ասում է՝ «Մի ասա այն, ինչը կօգտագործվի ինչ-որ պահի քո դեմ»:
Բա պիտի այդ դատավարությունն օգտագործվի ՀՀ-ի դեմ: Բա պետք էր չգերեվարվեին, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը: