Իգոր Տիտովը նշանակվել է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նոր գլխավոր հյուպատոս Գյումրիում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրամանով Իգոր Բորիսի Տիտովը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում նշանակվել է ՌԴ գլխավոր հյուպատոս։
2024-2025 թվականներին նա ղեկավարել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խումբը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մահացել էր Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։