Հետևեք մեզ։

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողին

20:28, 27 փետրվար 2025
Քրեակատարողական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողին

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ 

 

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ենթասպա Է․ Ն․-ն իր հետ հիմնարկ է բերելու թմրամիջոց։

 

Վերջինս փետրվարի 27-ին բնակելի գոտում ծառայության անցնելուց առաջ ենթարկվել է անձնական խուզարկության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի և Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից: Խուզարկության արդյունքում Է․ Ն․-ի մոտից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենով 3 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր 4,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

 

Ենթասպան ձերբակալվել է «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Վերլուծական