Հետևեք մեզ։

Ադրբեջանում հայ պատանդների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Թաթոյան

00:52, 28 փետրվար 2025
Ադրբեջանում հայ պատանդների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Թաթոյան

Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Գլխավոր հասցեատերը նա է:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորներին` չկռվելու համար` այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց:

Սկզբունքային կարևորություն ունի այն, որ այս հարցը չի կարելի դարձնել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր:

Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում:

Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար:

Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել` հիմքում դա դնելով»,-գրել է նա։

Վերլուծական