Հետևեք մեզ։

Նախնական հաշվարկներով Նազելի Բաղդասարյանին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս. «Ժողովուրդ»

09:43, 28 փետրվար 2025
Նախնական հաշվարկներով Նազելի Բաղդասարյանին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ՝ հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը՝ Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասին որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ (երկու անգամ փորձել ենք, բայց անարդյունք):

 

Բաղդասարյանը, որ Շիրակի մարզպետն է եղել նախկինում, իր մտերիմ շրջապատին պատմել է եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Նազելի Բաղդասարյանի շրջապատից տեղեկացավ, որ նրա տանից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թևնոց և այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական