Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսի իրական բնույթը Ալիևի  համար Հայաստանի հյուծման և թուլացման  օրակարգ է, իսկ Փաշինյանի համար Հայաստանում ալիքի վրա մնալու օրակարգ. Վլադամիր Մարտիրոսյան

07:17, 28 փետրվար 2025
Խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսի իրական բնույթը Ալիևի  համար Հայաստանի հյուծման և թուլացման  օրակարգ է, իսկ Փաշինյանի համար Հայաստանում ալիքի վրա մնալու օրակարգ. Վլադամիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Որքան շուտ շատ մարդ հասկանա և ընկալի սա, այդքան շուտ կգա X օրը: 

 

Խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսի իրական բնույթը Ալիևի  համար Հայաստանի հյուծման և թուլացման  օրակարգ է, իսկ Փաշինյանի համար Հայաստանում ալիքի վրա մնալու օրակարգ: 

 

Ալիևը, երբ հակափաշինյանական քաղաքական խմբերի մասին խոսում է «ռևանշիստներ», «ֆաշիստներ», «ազգայինականներ» որակավորումներով , հստակ հասկանում է, թե դա անելու իր քաղաքական հաշվարկված շահը որն է: Նա իր քաղաքական պրագմատիզմով շատ ավելի լավ է հասկանում, որ խաղաղության պայմանագիր կոչվածը բացի նրանից, որ այժմ չի բխում իր շահերից, որովհետև նա ունի էքսպանսիոն ծրագրեր, այլ նաև հասկանում է, որ քաղաքական հայկականության ուժը վաղ, թե ուշ սրբելու է  իր տեղական «քաղաքական ռազմավարին/ военный трофей», որի հիմնական գործառույթը հասարակությանը քաղաքական թմրանյութի և խռոնիկ անունակության տակ պահելն է, վերածնունդի ճանապարհը փակելը: Ցավոք Ալիևը քաղաքական հայկականության ուժին ավելի է հավատում և զգուշանում դրանից, քան մեզանից որևէ մեկը հիմա: 

 

Ալիևը հստակ հաշվարկել է, որ կարելի կլինի խաղաղություն կնքել և դադարեցնել էքսպանսիան այն ժամանակ, երբ տեղական քաղաքական թմրանյութը այլևս չգործի և սկսվի ռեալ պոլիտիկը, հայկական ռեալ  դիմադրությամբ և ռեալ քաղաքական ակտորների հետ, որոնք կունենան լեգալ և լեգիտիմ  քաղաքական մեջք: Այդ ժամանակ «պայմանագրի» մասով ասել ռուսի «игра стоит свеч», իսկ հիմա «не стоит»: 

 

Նրա քաղաքական և ազգային շահը մեկն է՝ մաքսիմալ զսպել  հայկական քաղաքական վերածնունդի արագությունը և  բարեհաջող  դիրքային առավելություններ և անշրջելի ամրագրումներ ունենալ գրպանում, որը կապահովի նրա տեղական ռազմավարը մինչ X ժամը: Հենց այդ ժամանակ կսկսվի իրական դիրքային բանակցությունը: Մինչ այդ,  ֆարսը ապահովողը պետք է զբաղվի բացառապես Ալիևի ապագա դիրքային առավելությունների և ամրագրումների ապահովմամբ և դրա գինը օր ավել  իր իշխանության մնալն է: 

 

Խնդրում եմ, ֆիքսեք քաղաքական իրողությունը: 

 

Ալիևին պետք չէ պայմանագիր Փաշինյանի հետ, նրան պետք է նախապայմանագրային լավագույն դիրքավորում, որը նրա համար կապահովի Փաշինյանը: Փաշինյանին պետք չէ ոչինչ բացի օր ավելի  իշխանության մնալուց և ֆարսը բարձր ՕԳԳ-ով սպասարկելուց: 

 

Սա է պատճառը, որ այն, ինչ դուք դիտարկում եք, որպես «բանակցություն» կամ «փոխադարձ առաջարկություններ» անցել է քաղաքական բոլոր կարմիր գծերի, տրամաբանության, աբսուրդի և ավարտված/конченный մարդու գործելակերպի սահմանները: Այդ X ժամը քաղաքական օրգանիկ առումով ոչ թե մոտ է, այլ  արդեն մեր քթի տակ: 

 

P.S. Սրանց  բնորոշեմ իրենց «գաղափարախոսական» խոսույթ- որակներով: «Փաշինյանը և իր կոմպանիան անցնում են պետականազուրկ անձերի ռելիկտային  գործելակարգից դեպի պետականաքանդ գործիչների գործելակարգի վերջին փուլը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները