Հետևեք մեզ։

Լուսինե Գևորգյանը ՀՀ-ում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի օրենսդրական փոփոխությունները

07:45, 28 փետրվար 2025
Լուսինե Գևորգյանը ՀՀ-ում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի օրենսդրական փոփոխությունները

Փետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները և դրանց իրականացման ընթացքը։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները