Հետևեք մեզ։

Ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում, ավելորդ հայտարարությունները կարող են վնաս հասցնել․ Հակոբ Արշակյանը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցով զբաղվելու մասին

10:49, 28 փետրվար 2025
Ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում, ավելորդ հայտարարությունները կարող են վնաս հասցնել․ Հակոբ Արշակյանը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցով զբաղվելու մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որի մեկնաբանությունների բաժնում քաղաքացիներից մեկը հարցրել է․ «Իսկ ձեր թիմին որևէ մեկը չի՞ բացատրում Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցով զբաղվելու կարևորությունը»։

Մեկնաբանությանն ի պատասխան՝ Հակոբ Արշակյանը գրել է․ 

«Շնորհակալ եմ հարցի համար։ Ռազմագերիների և պահվող անձանց հարցով զբաղվելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։ Աշխատանքի արդյունքում տասնյակ անձինք վերադարձել են Հայաստան և աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։ Այս հարցում անհրաժեշտ է առաջնորդվել չվնասելու սկզբունքով և ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել»։

Վերլուծական