Հետևեք մեզ։

Ոստիկաններն ապօրինի ծառահատման կասկածանքով ձերբակալել են Ուրցաձորի բնակչին

13:11, 28 փետրվար 2025
Ոստիկաններն ապօրինի ծառահատման կասկածանքով ձերբակալել են Ուրցաձորի բնակչին

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուրցաձոր գյուղի մի բնակիչ Ուրցաձոր տանող ճանապարհին ծառ է հատում: Ոստիկանները մեկնել են նշված վայր: Պարզվել է, որ Ուրցաձորի 59-ամյա բնակիչը Դաշտաքար-Ուրցաձոր ճանապարհի աջակողմյան հատվածում ապօրինի հատել է մեկ ուռենի: Քաղաքացին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ուռենիով բարձված կցորդիչը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին:

Վերլուծական