Հետևեք մեզ։

Արտգործնախարարության անունից կեղծ տեղեկություն են տարածում, անտեսեք հաղորդագրությունը. ԱԳՆ

10:43, 28 փետրվար 2025
Արտգործնախարարության անունից կեղծ տեղեկություն են տարածում, անտեսեք հաղորդագրությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է.

 

«ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության  վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։

 

Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի։ 

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՏԵՍԵԼ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԲԱՑԵԼ ԿՑՎԱԾ ՀՂՈՒՄԸ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները