Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։
Դըկոտինյին հայտնել է, որ մարզպետի հետ քննարկել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության, Վայոց ձորի մարզի և Օ-դը-Ֆրանս շրջանի միջև համագործակցության, գինեգործության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։