Հետևեք մեզ։

Սուպեր Սաքոն Թուրքիայում է (լուսանկարներ)

11:54, 18 մայիս 2023
Սուպեր Սաքոն Թուրքիայում է (լուսանկարներ)

Ամերիկաբնակ հայ ռեփեր Սուպեր Սաքոն Թուրքիայում է: Նա լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում:

 

Լուսանկարներից պարզ է դառնում, որ նա այցելել է Թուրքիայում հայկական եկեղեցի, ինչպես նաև Ստամբուլի հայկական գերեզմանատուն՝ «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դամբարան:

 

Նշենք, որ օրերս Սուպեր Սաքոն հյուրընկալվել էր Հանրային ՀԸ-ի «Կերպարից դուրս» հաղորդաշարին, որի ընթացքում, անդրադառնալով «մուղամին» և հայ մեծանուն Կոմիտասին, ասել էր. «Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»: