Հետևեք մեզ։

Ավտոտեխսպասարկման կետում գազի բալոն է պայթել, կա տուժած (լուսանկար)

21:37, 28 փետրվար 2025
Ավտոտեխսպասարկման կետում գազի բալոն է պայթել, կա տուժած (լուսանկար)

Փետրվարի 28-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի կուտակում՝ պայթյունով:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Վնասվել են կայանած երկու «BMW» մակնիշի ավտոմեքենաների դիմային, կողային ապակիները և ավտոտեխսպասարկման կետի ապակիները:

 

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:

Վերլուծական