Հետևեք մեզ։

«Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների կողմից իրականացվող  անկարգություների պատճառով. ՀՖՖ

21:54, 28 փետրվար 2025
«Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների կողմից իրականացվող  անկարգություների պատճառով. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«

Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների կողմից իրականացվող  անկարգություների պատճառով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:

Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց:

Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:

Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»:

Վերլուծական