Հետևեք մեզ։

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

12:24, 18 մայիս 2023
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
Հրաշափառ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
 
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև «Գործք Առաքելոց»–ը:
 
Համբարձման տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի փոխադրությունը Սսից Էջմիածին, երբ պատմական հանգամանքների բերումով տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ կրկին վերահաստատվեց Միածնաէջ Ս. Էջմիածնում։ Ի հիշատակություն այդ հիշարժան օրվա, Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող Ս. Պատարագի ընթացքում կատարվում է նաև Հայրապետական մաղթանք։