Հետևեք մեզ։

Թրամփի ու Զելենսկիի միջև կոշտ զրույցը` հանդիպման ձախողման պատճառ

20:14, 28 փետրվար 2025
Թրամփի ու Զելենսկիի միջև կոշտ զրույցը` հանդիպման ձախողման պատճառ

Սպիտակ տանը Դոնալդ Թրամփ-Վոլոդիմիր Զելենսկի հանդիպման ժամանակ թեժ զրույց է տեղի ունեցել, որն էլ դարձել է հանքանյութերի համաձայնագրի չեղարկման պատճառը:

Ակս զրույցից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հայտարարել է, որ Զելենսկին բավարար հարգանք չի դրսևորում։ Նա նշել է, որ Զելենսկին պետք է ընդունի, որ Ուկրաինան խնդիրներ ունի, մասնավորապես մարդուժի խնդիր։

 

Զելենսկին ի պատասխան կոչ է արել գնալ, և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Զրույցին միջամտել է ԱՄՆ նախագահը։ Նա հայտարարել է, որ Զելենսկին «խաղում է երրորդ համաշխարհային պատերազմի հետ»։

 

«Դուք հիմա լավ դիրքերում չեք։ Դուք չունեք կարևոր խաղաքարտեր։ Մեզ հետ դուք դրանք ձեռք կբերեք։ Դուք վտանգում եք միլիոնավոր մարդկանց կյանքեր»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ պետք է շնորհակալ լինել։

 

Ի պատասխան՝ Զելենսկին հայտարարել է, որ «չի եկել խաղաքարտերով խաղալու»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները