ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում բնակվող բոլոր հայերին միանալ Վարդան Ղուկասյանին աջակցող ակցիային։
«Մարտի 3-ին, ժամը 13:00-ին, մենք հավաքվելու ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև, և կարևոր է, որ այդ օրը յուրաքանչյուրիդ ձայնը հնչի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։
Կոչ ենք անում բոլորիդ՝ ձեր բնակության երկրում ներկայանալ ԱՄՆ դեսպանատան մոտ, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ մոտ և բարձրացնել ձեր ձայնը Վարդան Ղուկասյանի պաշտպանության համար։
ԱՄՆ իշխանությունները պետք է տեսնեն և արձանագրեն, որ նա վայելում է հասարակության վստահությունն ու հարգանքը, և նրա հնարավոր արտաքսումը կամ արտահանձնումը կարող է վտանգել նրա անվտանգությունը:
Յուրաքանչյուրդ կարող եք մեծ ազդեցություն ունենալ՝ ձեր մասնակցությամբ ցույց տալով, որ անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ»: