Հետևեք մեզ։

Զոհված զինծառայողի ծնող Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատ է, ձերբակալումից հետո սնունդ չի ընդունել. փաստաբան

13:02, 18 մայիս 2023
Զոհված զինծառայողի ծնող Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատ է, ձերբակալումից հետո սնունդ չի ընդունել. փաստաբան
Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
 
 
«Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր, (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել) տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։
 
 
ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»,- գրել է նա:
 
 
Նշենք, որ զոհված զինծառայողի ծնող Գայանե Մարտիրոսյանին ձերբակալել են Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով։ 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ