Հետևեք մեզ։

Ռազմագերիների մասին հայտարարություն չէինք անում, որ խոշտանգումներ չսադրեինք․ ԱԳՆ-ն հիմա հստակ հայտարարություն արեց, որովհետև էլ չենք կարող սադրել, արդեն խոշտանգումը տեղի է ունեցել. Նիկոլ Փաշինյան

09:26, 01 մարտ 2025
Ռազմագերիների մասին հայտարարություն չէինք անում, որ խոշտանգումներ չսադրեինք․ ԱԳՆ-ն հիմա հստակ հայտարարություն արեց, որովհետև էլ չենք կարող սադրել, արդեն խոշտանգումը տեղի է ունեցել. Նիկոլ Փաշինյան

Կիսում եմ զգացմունքները և հասկանում եմ պահանջները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հանդեպ խոշտանգումների վերաբերյալ տարածվող տեղեկատվության ամսին։

 

«Հասկանում եմ այն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն ու ես հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս։ Այդ ուղղությամբ արվում են դիվանագիտական հնարավոր աշխատանքներ։ Բայց ուզում եմ մի բան արձանագրել՝ մենք աշխարհն ավելի լավ իմանալու ու ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, հարցը լուծվելու է։ Ո՛չ, այդպես չէ։  Այս և ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ սկսած ինձնից, ձեզնով շարունակված»,- ասել է նա։

 

Փաշինյանը նշել է՝ բոլոր բանակցություններում բարձրացնում են ռազմագերիների հարցը։

 

«Ընդ որում, մենք այդ հարցը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, մենք այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել։ Նորից եմ ասում՝ պետք է հասկանանք՝ ինչ գործիքներ ուեննք, որոնք իրատեսորեն կարող են օգտավործվել։ Եթե վստահություն ունենամ, որ ասելը օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չէ դա ասելը։ Բայց ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ասելը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց։ Խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն բացահայտ են։ Կարող եք ասել՝ «ԱԳՆ-ի հայտարարությունը հիմա, կարծես թե, ավելի հստակ էր, ինչո՞ւ մինչև հիմա ավելի հստակ չէր»։ Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում, ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս  սադրել չենք կարող, քանի որ դա արդեն տեղի է ունեցել»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները