Հետևեք մեզ։

Հռոմի պապն անցած գիշերն անցկացրել է խաղաղ․ Սուրբ Աթոռ

10:29, 01 մարտ 2025
Հռոմի պապն անցած գիշերն անցկացրել է խաղաղ․ Սուրբ Աթոռ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը հանգիստ է անցկացրել նախորդ օրը կրկին շնչառական նոպա ստանալուց հետո։ 

«Հռոմի պապն անցած գիշերն անցկացրել է խաղաղ և հանգստանում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Հռոմի Պապը, որն 88 տարեկան է, տառապում է երկկողմանի թոքաբորբով։ Ավելի վաղ նա շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, նրան տրվել էր արհեստական թթվածին: Պապի գիտակցությունն առկա է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները