Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցություն է հայտնել Թրամփին Զելենսկու հետ սկանդալային հանդիպման ֆոնին։
«Երեկ հերթական անգամ հստակ գիծ գծվեց պատերազմի և խաղաղության կողմերի միջև։ Ես նկատի ունեմ ոչ այնքան Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հակասությունները, որքան դրա արձագանքները։
Նախագահ Թրամփը և նրա խաղաղության ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտվել են Ուկրաինայում արյունալի պատերազմի և հազարավոր ուկրաինացիների զոհաբերության համար պատասխանատու մարդկանց կողմից»,- գրել է Կոբախիձեն ֆեյսբուքյան իր էջում։