Հետևեք մեզ։

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ. Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

13:45, 18 մայիս 2023
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ. Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ հերթական նիստի ժամանակ։

«Սիրելի´ հայրենակիցներ

Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Դուք գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ,որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:

Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:

Ինչո՞ւ, հարցեր մի տվեք:

Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ