Հետևեք մեզ։

Չենք կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից խոցելի՝ «Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը». ՀԱԿ

13:50, 18 մայիս 2023
Չենք կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից խոցելի՝ «Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը». ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայ Ազգային Կոնգրեսը որոշ լրատվամիջոցներից հարցում է ստացել այսօր, մայիսի 18-ին, հրապարակված «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ:

 

Այդ կապակցությամբ հայտարարում ենք հետևյալը:

 

Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաեւ շուտափույթ կերպով        

- լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները,            

 

- ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների  վերադարձը     

 

-երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը։

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»»: