Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմփիչմենթի պատճառով։
Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
Հաղորդվել է, որ փոխնախագահը հրաժարական է ներկայացրել Իրանի Մեջլիսի նիստից հետո։ Այդ հանդիպման ժամանակ Հեմմատին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Նշվել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեռ չի ընդունել Զարիֆի հրաժարականը։