Հետևեք մեզ։

Այս տարի ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ. Ավինյան

07:33, 03 մարտ 2025
Այս տարի ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ. Ավինյան

Մենք այս տարի ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ, և այդ փողոցներն են՝ Պուշկինի, Սաֆարյանը, Ազատամարտիկներինը, Նալբանդյանը, Արգիշտիի, Դեմիրճյանը, Աբովյանը, Տիգրան Մեծի, Մելիք-Ադամյանը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ քաղաքապետի՝ պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնել մայթերի, մայթեզրերի և այլ հարցերով, որպեսզի տեսքն ամբողջանա, ինչպես դա արվել է Հանրապետության փողոցում:

«Ամիրյան փողոցում այս տարի ծրագիր ունենք, և, կարծում եմ՝ այս համադրումը մեր ծրագրերի շատ էֆեկտիվ է այն առումով, որ փողոցները, իրապես, ամբողջովին նոր տեսք են ստանում, ընդհանուր միջավայրը փոխվում է:

Կարծում եմ՝ պետք է շարունակական այս կապը պահենք, և ծրագրերն իրականացնեք միասնական տրամաբանությամբ»,- ասաց Ավինյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները