Վլադիմիր Զելենսկին պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած վեճի համար կամ հրաժարական տա, գրում է Washington Post-ը։
«Թրամփը կարող է մեծահոգի լինել՝ ցույց տալով հաշտեցման հստակ ուղի. եթե Զելենսկին ներողություն խնդրի, Թրամփը նրան կհրավիրի Սպիտակ տուն՝ ստորագրելու հանքանյութերի վերաբերյալ պայմանագիր, և ամեն ինչ կներվի: Այժմ Զելենսկին հրաժարվում է՝ պնդելով, որ ոչ մի սխալ բան չի արել: Սա չի կարող երկար շարունակվել»:
Աղբյուրի կարծիքով՝ ուկրաինացի քաղաքական գործչի պահվածքը կարելի է բացատրել երեք տարվա ռազմական գործողություններից հետո նրա հոգնածությամբ, սակայն դա թույլ չի տալիս նրան նման կերպ վարվել համաշխարհային ասպարեզում: