Հետևեք մեզ։

Բայդենը ժամանել է Ճապոնիա (տեսանյութ)

13:55, 18 մայիս 2023
Բայդենը ժամանել է Ճապոնիա (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ժամանել է Ճապոնիա: Նա կմասնակցի G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-21-ը։ Միացյալ Նահանգների ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Յամագուտիի պրեֆեկտուրայում` ԱՄՆ ծովային հետևակի  ավիաբազայում, որտեղից Բայդենն՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ, մեկնել է Հիրոսիմա:

 

Հիրոսիմայում գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։

 

Բայդենը ԱՄՆ երկրորդ գործող նախագահն է, որն այցելում է Հիրոսիմա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ենթարկվեց ամերիկյան ատոմային ռմբակոծության։  2016 թվականին Հիրոսիմա էր ժամանել Բարաք Օբաման:

Բայդենի այցի տեսանյութն՝ այստեղ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ