ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի:
Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Պարբերաբար բանակցություններ են ընթանում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում ճանաչում են միմյանց սահմանները։ Դաշինքը հույս ունի, որ բանակցությունները կհանգեցնեն պայմանագրի ստորագրմանը, և կսկսեն սահմանազատումը»,- ասել է նա։