Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը։ Այս մասին գրել է Գագիկ Սուրենյանը։
«Այս տաքացումներից առաջ՝ այսօր ուշ երեկոյան և առաջիկա գիշերը ու առավոտյան հանրապետության առանձին շրջաններում տեղալու է ձյուն»,-գրել է նա։