Հետևեք մեզ։

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ է ստացել. News.am

13:16, 03 մարտ 2025
Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ է ստացել. News.am

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտմկանի ինֆարկտ է ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ հայտնեցին, որ սրտմկանի ինֆարկտ է ստացել»,–ասել է Ասլանյանը։

Փաստաբանը նշել է, որ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական  վիրատահությունը տարել ու այսօր չէր կարողացել ներկայանալ նիստին։

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն. նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել էր:

Վերլուծական