Վերջին տեղեկությունը Ռուբեն Վարդանյանի մասին այն է, ինչ տեղեկացրել է իր փաստաբանը, դեռ նոր տեղեկություն չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Վաղը նախատեսված է դատական նիստ Ռուբեն Վարդանյանի գործով, սպասում ենք»,- ասաց Առաքելյանը։
Խոսելով Ռուբեն Վարդանյանի որդու հայտարարության մասին, որ հայրը խոշտանգվել է Բաքվի բանտում, Առաքելյանը նշեց․ «Չենք բացառում, որ մեր մյուս հայրենակիցների նկատմամբ էլ կան տեսանելի և վստահ եմ՝ ոչ տեսանելի խոշտանգումներ, բայց նրանք Բաքվում մեր պետության արժանապատվությունն են պահում, դա պետք է դաս լինի մեզ համար։ Չեմ բացառում, որ այդ լուսանկարները այն փոքր մասն են այն վայրագությունների, որոնց ենթարկվում են նրանք»։