Հետևեք մեզ։

Այսօր դեռ հնարավոր է փրկել նրա կյանքը, այցելե՛ք Վարդանյանին, բացահայտե՛ք նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառները. կոչ՝ Կարմիր խաչին

10:50, 03 մարտ 2025
Այսօր դեռ հնարավոր է փրկել նրա կյանքը, այցելե՛ք Վարդանյանին, բացահայտե՛ք նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառները. կոչ՝ Կարմիր խաչին
Այս պահին «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա է իրականացվում` հաջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող, հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց։
 
 
«Ռուբեն Վարդանյանը արդեն երկրորդ անգամ է դիմում այս ծայրահեղ քայլին։ Մարդ, որ համահիմնադրել է աշխարհում եզակի մարդասիրական մրցանակը և նախաձեռնել տարբեր մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված մարդասիրական շարժում, մարդ, ում մարդասիրական գործունեությունը փոխել է հազարավոր մարդկանց կյանքեր․․․ կանգնած է Բաքվում դատարանի առաջ և իր կյանքի գնով պայքարում է գլոբալ անարդարության դեմ։ Հացադուլի 14-րդ օրն է այսօր, նշանակում է՝ յուրաքանչյուր վայրկյանը կարող է ճակատագրական լինել։ Այսօր հնարավոր է փրկել նրա կյանքը, վաղը ուշ է լինելու։ Մեր խնդրանքը և կոչն է Կարմիր խաչին, որ անհապաղ այցելեն Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին, փորձեն կանխել հնարավոր աղետը, որովհետև խոշտանգումների փաստերն ակնհայտ են։ Այցելե՛ք Ռուբեն Վարդանյանին, բացահայտե՛ք նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառները»,-այս մասին հայտարարեց Արցախի «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն Նարինե Աղաբալյանը։
 
Նա ընդգծեց, որ ԿԽՄԿ և մյուս միջազգային կառույցները պետք է անպայման միջամտեն` պարզելու հայ գերիների նկատմամբ խոշտանգումների փաստերը և միջոցներ ձեռնարկեն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները