«Այս հայտարարությունն առաջին անգամ ձեր եթերում եմ անում․ շահագրգիռ անձինք դիմել են ԱՄՆ լիազոր մարմնին՝ ասելով, որ Վարդան Ղուկասյանը 2024 թվականին Հայաստանում մեղադրվել է մանկապղծության մեջ, այնինչ Վարդան Ղուկասյանը 2017 թվականից չի գտնվում Հայաստանում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասել է «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, Վարդան Ղուկասյանի (Դոկ) փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ «Վարդան Ղուկասյանը մեծ համբավ ունի հանրության շրջանում»։
«Այս հարցում երկու տարբերակ կա․ կա՛մ Վարդան Ղուկասյանին պետք է ֆիզիկապես ոչնչացնեն, կա՛մ պետք է հաշվի նստեն նրա հետ։ Տարբեր ասեկոսեներ տարածվեցին, վերջինն էլ այն էր, որ նրան մեղադրում են, որ իշխանություններից գումար է վերցրել Գյումրու ընտրություններին չմասնակցելու համար, բայց իրականությունն այլ է, կապված ներգաղթյալների մասին օրենսդրական փոփոխությունների հետ»,- ասել է նա։