Հետևեք մեզ։

ԿԽՄԿ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին հացադուլի ժամանակ․ Զառա Ամատունի

12:25, 03 մարտ 2025
ԿԽՄԿ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին հացադուլի ժամանակ․ Զառա Ամատունի

Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվում գտնվող հայերին, դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշել է, որ երբ հաղորդագրություններում նշվում է, թե հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։

«Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ։ Շատ դժվար է ասել` ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել` իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ»,- նշել է Ամատունին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները