Հետևեք մեզ։

Պարեկներին 5000 դրամ կաշառք առաջարկած 70-ամյա տղամարդը ձերբակալվել է

15:30, 03 մարտ 2025
Պարեկներին 5000 դրամ կաշառք առաջարկած 70-ամյա տղամարդը ձերբակալվել է
 
Փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։
 
70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական է, սակայն տղամարդը գումարը նետել է պարեկների մեքենայի սրահ։
 
Ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Վերլուծական