Հետևեք մեզ։

Բաքվում գերիների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են․ Արտակ Զեյնալյան

13:29, 03 մարտ 2025
Բաքվում գերիների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են․ Արտակ Զեյնալյան

Եվրոպական դատարանի, կառույցների միջոցով մենք հայրենադարձրել ենք 100-ից ավելի գերիների, վերադարձրել ենք մինչև պատերազմը գերեվարված և սպանված դիակներ՝ օգտագործելով այն իրավունքը, որը կա Եվրոպական Միությունում, որը կա Եվրոպական դատարանի գործիքակազմում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Զեյնալյանը նշել է, որ իեվրոպական կառույցների հետ աշխատանքի արդյունքում հասել են նրան, որ գերիների կյանքի ու առողջության վերաբերյալ 6 ամիսը մեկ պետք է ներկայացվի զեկույց՝ լուսանկարներով։ 

«Մենք հասել ենք նրան, որ գերիների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են հենց այս գործիքների միջոցով։

Այն, որ հայ գերիները Ժնևի կոնվեցիայի խախտումով են գտնվում Ադրբեջանում, դրանում ոչ մի խոսք, պատերազմի ավարտից հետո բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձվեն, սակայն այս կառույցները նպաստել են, որ մենք կարողանանք փրկել կյանքեր, առողջություն ու մարդկանց վերադարձնենք տուն։ Այո, հենց այս կառույցն է (Եվրոպական Միություն-խմբ․) պիտանի, որպեսզի կարողանանք ապահովել մեր իրավական անվտանգությունը ևս»,- նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները