Հետևեք մեզ։

Վաղարշյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ երկու մարտական հաշվարկ է մեկնել (լուսանկարներ)

14:36, 18 մայիս 2023
Վաղարշյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ երկու մարտական հաշվարկ է մեկնել (լուսանկարներ)
 
Մայիսի 18-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ