Հայաստանի ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է մի մեքենա երթևեկում՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշը։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։