Հետևեք մեզ։

Վաղը տեղի կունենա «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունը ընդդեմ ԱԳՆ-ի

19:43, 03 մարտ 2025
Վաղը տեղի կունենա «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունը ընդդեմ ԱԳՆ-ի

Վաղը ՀՀ վարչական դատարանում 15։30 սկսվելու է ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներիս՝ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ իմ բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

«Կհիշեք, որ Նիկոլի միանձնյա որոշմամբ, ԱԳՆ հնազանդ կատարմամբ մեզ արելվեց հետագայում ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

 

Ընդ որում որեւէ հիմնավորում գերատեսչության կողմից չէր տրվել։

 

Դեռ 2024-ի նոյեմբերին մեր հայցադիմումը դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, վարույթ ընդունելու որոշում էր կայացրել։

 

Վաղն առաջին հանդիպման օրն է՝ դատարանում, 15։30-ին, հասցեն՝ Գարեգին Նժդեհի փողոց, 23 շենք, 1-ին հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ։

 

Չենք հոգնելու, հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում։

 

Հանուն Հայաստանի Հանրապետության:

Հանուն Արցախի:

Հանուն մեր ժողովրդի։

 

Հ.Գ. լուսանկարում Արարատի գեղանկարն է ՀՀ ԱԳՆ այն սենյակում, ուր ավանդաբար ծանոթանում էինք այդ չարչրկված նախագծի հետ։ Հիմա չգիտեմ, նկարը տեղու՞մ է… թե՞ հեռացրել են»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները