ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների մասին ԱԳՆ-ում խոսք էր ասում մի մարդ, ով Զելենսկու հետ հավակնում է կիսել 21-րդ դարի ամենաձախորդ դիվանագետի դափնին։ Մեկը, ով քայլող օրինակ է, թե ինչպիսին ընդհանրապես չպետք է լինի դիվանագետը։
Դիվանագիտության դեմքը Փարիզում կամ Լոնդոնում դեսպանության շենքը չէ․ այն առաջին հերթին գլխավոր բանակցողի՝ պետության ղեկավարի հմտությունն ու կարողությունն է, արտաքին աշխարհում հավուր պատշաճի ներկայացնելու իր ժողովրդին ու պետությունը, իրացնելու սեփական երկրի շահերը, ավելացնելու բարեկամ պետությունների շարքն ու հազար այլ բան։ Բայց, նախևառաջ՝ բացառելու, կանխելու պատերազմը։ Արտաքին հնարավոր ու անհնար բոլոր հարցերում գլխովին ձախողվածը դիվանագետներին բացատրում է, թե ինչ բան է դիվանագիտությունը։
Հ․Գ․ Անկեղծորեն, խղճահարություն էր առաջացնում տեսարանը․ ԱԳՆ ապարատը, աշխատավարձերի ու պարգևավճարների ասեղի վրա դրված, ստորացված ու պատանդի կարգավիճակում հայտնված ՔՊ պատգամավորական կորպուսի օրինակով, ծափահարում էր մեկին, ով իրենց իսկ կարծիքով ԱԳՆ կցորդի պաշտոնին ներկայացվող մասնագիտական նվազագույն պահանջներին անգամ չի բավարարում»: