Հետևեք մեզ։

Մեքենան բախվել է կայանված բեռնատարին և բռնկվել. կան տուժածներ

00:35, 04 մարտ 2025
Մեքենան բախվել է կայանված բեռնատարին և բռնկվել. կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «DAF» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 21։42-ին։ Այրվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը, իսկ «DAF» մակնիշի բեռնատարի կցորդիչից մոտ 2 քմ։

Վերլուծական