ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը հանձնարարել է պատրաստել պատժամիջոցների ցուցակ, որոնք կարող են մեղմվել Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ներկայումս մշակում են որոշ ընկերությունների և անհատների, այդ թվում՝ որոշ ռուս օլիգարխների նկատմամբ սահմանափակումները վերացնելու առաջարկը»,- ասվում է հոդվածում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Վաշինգտոնը դիտարկում է պատժամիջոցների սահմանափակումները մասամբ չեղարկելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։
Նախագահ Թրամփը նաև փետրվարի 26-ին ասել է, որ պատժամիջոցները կարող են ինչ-որ պահի մեղմվել: