ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ Ուկրաինայի հետ գործարք կնքելու համար Վլադիմիր Զելենսկին պետք է ավելի մեծ երախտագիտություն ցուցաբերի Վաշինգտոնի ցուցաբերած աջակցության համար։
«Ես կարծում եմ, որ նա պետք է ավելի երախտապարտ լինի, քանի որ այս երկիրը (Միացյալ Նահանգները) նրա կողքին է եղել իր ամենադժվար պահերին»,- ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին։
Ամերիկացի առաջնորդը նաև մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը, թե Ռուսաստանի հետ հակամարտությունը կարող է ձգձգվել։
«Հուսով եմ, որ նա սխալվում է»,- ասել է Թրամփը։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի շարունակի աջակցել Ուկրաինային առանց Կիևի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլերի։