Հետևեք մեզ։

Գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, նշել է՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտ լիներ` կմասնակցեր. Աբրահամյան

07:37, 04 մարտ 2025
Գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, նշել է՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտ լիներ` կմասնակցեր. Աբրահամյան

Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական սարսափ ֆիլմի ազդեցություն ունի, որովհետև ամբաստանյալի կարգավիճակում գտնվող հայերը ո´չ միայն գտնվում են տոտալ ճնշումների և հոգեբանական գրոհների տիրույթում, այլև ստիպված են խոսել մի պրոցեսում, որտեղ իսկզբանե որևէ իրավական բան գոյություն չունի։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, իսկ որ դրվագով հերքել իր ներկայությունը` միաժամանակ նշել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե դրա անհրաժեշտությունը լիներ` կմասնակցեր:

Մնացականյանին լավ ճանաչելով, իր յուրաքանչյուր ձևակերպման տակ ոչ միայն տողատակներն եմ կարդում, այլև շատ դեպքերում իր հոգեվիճակի մեջ մտնում:

Սրանք են ադրբեջանական «արդարադատության» պտուղներն ու սանձարձակությունը, որն այդպես էլ միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը չբերեց», - գրել է Աբրահամյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները