Հետևեք մեզ։

Բրյուսելյան հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և  Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը․ Փաշինյան (տեսանյութ)

15:11, 18 մայիս 2023
Բրյուսելյան հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և  Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։

  

«Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և  Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը միաջազգային հանրության հետ համագործակցված»,-ասաց նա։

 

Ըստ Փաշինյանի՝ սա մի գործընթաց է , որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար։

 

«Հետևաբար դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասաց  Փաշինյանը։