Հետևեք մեզ։

Ծառուկյանը ձևակերպում է ազգային և պետական վերածննդի գաղափարը՝ դրան հասնելու ճանապարհ համարելով ներքին համերաշխությունը վերականգնելը. Սուրեն Սուրենյանց

11:41, 04 մարտ 2025
Ծառուկյանը ձևակերպում է ազգային և պետական վերածննդի գաղափարը՝ դրան հասնելու ճանապարհ համարելով ներքին համերաշխությունը վերականգնելը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Գ. Ծառուկյանի «Ճիշտ Հայաստանի» մոդելը 

Երեկ Գագիկ Ծառուկյանը հրապարակել է հոդված, որն, ըստ էության,  հայեցակարգային է ու ամբողջովին տեղավորվում է Հայաստանի հետպատերազմյան զարգացման «Ճիշտ Հայաստանի» մոդելի տրամաբանության մեջ: 


«Ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար»,- գրել է Ծառուկյանը:
Ծառուկյանը առաջարկում  է նոր խաղի կանոն, որովհետև «... իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով»։ 

 

Գ.  Ծառուկյանը ձևակերպում է ազգային և պետական վերածննդի գաղափարը՝ դրան հասնելու ճանապարհ համարելով ներքին համերաշխությունը վերականգնելը: Ներքին համերաշխության հիմքում Ծառուկյանը դնում է ոչ թե ցանկությունները, պատրանքները, կենացները, հայրենասիրական պաթոսը, այլ կոնկրետ գաղափար,  արժանիներին միավորելու անհրաժեշտությունը՝ մերիտոկրատիան: «Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից»,- ասում է նա։ 

 

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնացրեց  «Ճիշտ Հայաստանի» մոդելը, որն, ըստ էության, խարսխված է համազգային և հանրային համերաշխության, իրատեսական լուծումների, ունակ մարդկանց վերկուսակցական համախմբման,  ոչ ստանդարտ որոշումների և քաղաքական և անհատական պատասխանատվության սկզբունքների վրա: 

 

Ճիշտ նույն տեսլականով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ լոկալ հարթության վրա մատուցելով «Ճիշտ Հայաստանի» մոդելը:

 

Մեր «Ճիշտ քաղաք» կամ «Ճիշտ Գյումրի» հայեցակարգը կոչված է Գյումրիում արդյունավետ կառավարում ապահովելուն՝ պրոֆեսիոնալ կադրերով ու հանրային համաձայնությամբ: Մեր ծրագրի նպատակը՝ Գյումրիի վերածննդի գաղափարն է: 

 

Գյումրին հաղթահարելու է աղետի գոտու բարդույթը՝ կարևոր ուղենիշ դառնալով մեր պետական, ազգային վերածննդի համար:

#Ծառուկյանիբանաձևը
#Ճիշտհայաստան
#Ճիշտընտրություն
#Ճիշտգյումրի
#Դեմոկրատականայլընտրանք»:

Վերլուծական