Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ էսկալացիայիր վտանգ։
«Մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի։ Հայաստանը բազմիցս ասել է, որ որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին և համաձայնագրերին հետևում է խստագույնս և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ, կարծում եմ, չկա և պետք է չլինի»,-ասաց ԱԺ նախագահը: