Հետևեք մեզ։

Ժամը 15:00-ի դրությամբ զոհված զինծառայողի ծնողի և Աշոտ Փաշինյանի միջև ծրագրված առերեսման մասին փաստաբանները որևէ լուր չունեն. Մելիքյան

15:14, 18 մայիս 2023
Ժամը 15:00-ի դրությամբ զոհված զինծառայողի ծնողի և Աշոտ Փաշինյանի միջև ծրագրված առերեսման մասին փաստաբանները որևէ լուր չունեն. Մելիքյան

Ժամը 15:00-ի դրությամբ տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին փաստաբանները որևէ լուր չունեն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 

«Դա խիստ մտահոգիչ է, քանի որ այդ քննչական գործողության արդյունքում, ըստ մեզ, դեպքի «պաշտոնական» վարկածը հօդս կցնդի և ի սպառ կվերանա տիկին Գայանեին փակի տակ պահելու՝ առանց այն էլ գոյություն չունեցող հիմնավորվածությունը։

 

Կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան անել, որ քննչական մարմինը «հիշի» առերեսում կատարելու անհրաժեշտության մասին»,-գրել է Մելիքյանը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ