Հետևեք մեզ։

ԵՄ-ն առաջարկում է 150 միլիարդ եվրո Եվրոպայի անվտանգության և Ուկրաինայի համար

10:15, 04 մարտ 2025
ԵՄ-ն առաջարկում է 150 միլիարդ եվրո Եվրոպայի անվտանգության և Ուկրաինայի համար

Եվրամիության պաշտպանական ծրագիրը կարող է պահանջել 800 միլիարդ եվրո՝ ուժեղ և անվտանգ Եվրոպա ապահովելու համար:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է պաշտպանության ընթացիկ ծախսերը 1,5%-ով ավելացնելու ծրագիր՝ ԵՄ-ն 800 միլիարդ եվրո բյուջեով վերազինելու համար, ինչպես նաև 650 միլիարդ եվրո ներգրավել զենքի արտադրության համար:

Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր է 150 միլիարդ եվրոյի վարկ ներգրավել ԵՄ-ում Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի և սպառազինության արտադրության համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները