Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լեռնային Ղարաբաղում հայ գերիների դեմ ընթացող շինծու դատավարությունը դատավարություն չի համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ես համարում եմ, որ դա դատավարություն չէ: Վստահ չեմ, որ ժողովրդավարության՝ նման մակարդակ ունեցող երկրում, փակ դատավարությունների, այդ տեսարանների պարագայում որևիցե միջազգային հանրություն, միջազգային դատարան կամ գործիչ կարող է դրական գնահատական տալ, որ այդ դատավարությունն իրավական ուժ ունի»,–ասաց Սիմոնյանը: